Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել          Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում       Հայտնի է Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակացույցը    

04 օգոս 2025 10:43

Գեղարքունիքի մարզում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Գեղարքունիքի մարզում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճահճում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճահճից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր