Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

20 նոյ 2025 10:46

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա երկու տnւժած

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա երկու տnւժածՆոյեմբերի 20-ին, ժամը 08:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 42-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր