Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը       Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին    

03 նոյ 2016 16:47

Պիտի պատժեմ, դատեմ․ Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին՝ «Վինարի» Ավետի մասին․ Տեսանյութ

Պիտի պատժեմ, դատեմ․ Իգնատի Առաքելյանը  քաղցրաշենցիներին՝ «Վինարի» Ավետի մասին․ Տեսանյութ 
Այսօր Կառավարության դիմաց կրկին հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները: Նրանք պահանջում էին «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանի ղեկավարած ընկերության՝ մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների մարում։ Կառավարության շենքի դիմաց քաղցրաշենցիներին հաջողվեց հանդիպել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Վերջինս չկարողացավ հստակ նշել, թե գյուղացիների նկատմամբ պարտքերը երբ կմարվեն։ 
 
«Ինքը հզոր տղա ա, ինքը սաղին էլ խաբում ա։ Չնեղանա՛ս, պարոն նախարար, բայց Հայաստանի հանրապետությունում չկա մի տղա, որ «Վինարի» Ավետից փող ստանա: Ինքը թալանչի ա,ինքը գողացել ա ինձնից: Թե ինչ ա տալիս, ինչ ա տանում, ով ա նստած պոչին, որ կարողանում ա հանգիստ շնչի»,- բողոքում էին քաղցրաշենցիները: 
 
Մանրամասները՝ Hayacq․com-ի տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր