9-ամյա Վարդանը բարձրացել է Արարատ լեռը, նպատակ դրեց, աշխատեց այդ ուղղությամբ ու հասավ իր նպատակին          եթե Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին       Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ հրազենային վնասվածքով և դանակահարված    

10 օգոս 2025 11:55

Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ հրազենային վնասվածքով և դանակահարված

Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ հրազենային վնասվածքով և դանակահարվածOգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 անձ՝ մեկը՝ հրազենային վնասվածքով, մյուսը՝ դանակահարված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Իրավապահներն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։ Դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վիրավորների ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հրազենը և դանակը հայտնաբերելու, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունները ճշտելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էին քրեական, համայնքային ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։

Կան կասկածներ, որ նա նույնպես նշված դեպքի վայրում է հրազենային վնասվածք ստացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր