Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցեցին էկումենիկ շաբաթին

Էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։