Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կան տուժածներ          «iCAR» էլեկտրոմոբիլը բшխվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը, ավտոմեքենան բաժանվել է 2 մասի       Նոյեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 օգոս 2025 12:04

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԱյսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:
 
Մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 63-ամյա Մխիթար Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից պարզվում է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր