Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»          Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»       Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 օգոս 2025 11:02

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ կան տուժածներՕգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել։

Փրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր