Հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ          Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է       Մերձավանում խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

16 սեպ 2025 12:30

Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած

Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժածԱյսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 
 
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր