Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

28 սեպ 2025 09:26

Ջրառատ գյուղում այրվել է տունը, կից հացատունն ու անասնագոմը, ավտոտնակը և 450 հակ անասնակեր

Ջրառատ գյուղում այրվել է տունը, կից հացատունն ու անասնագոմը, ավտոտնակը և 450 հակ անասնակերՍեպտեմբերի 27-ին, ժամը 14։08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ թաղամասի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել են տունը (մոտ 80 քմ), տանը կից հացատունն ու անասնագոմը (ընդհանուր մոտ 50 քմ), ավտոտնակը՝ մասամբ և 450 հակ անասնակեր: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր