Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը          Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով       Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»    

22 հոկ 2025 09:00

Քանի՞ աչք կա այդ աթոռի վրա․ «Հրապարակ»

Քանի՞ աչք կա այդ աթոռի վրա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը․ երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաեւ այդ հարցում։

Ընդ որում, ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի․ կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 22. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր