Ձորաղբյուրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները          Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար    

22 հոկ 2025 12:25

Պատրաստ ենք ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա

Պատրաստ ենք ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի ԹուրքիաՄենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Այս մասին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Քաղաքական առումով մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի: 

Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկակկան հարցերը ևս երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն»,- ասել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր