Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

10 դեկ 2025 10:46

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, կան տուժածներ

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, կան տուժածներԴեկտեմբերի 10-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։ 

Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր