Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ          Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 հոկ 2025 12:23

Մետրոյի գնացքներից մեկը արգելակման համակարգի խնդիր է ունեցել

Մետրոյի գնացքներից մեկը արգելակման համակարգի խնդիր է ունեցել Երևանի մետրոպոլիտենում գնացքներից մեկը արգելակման համակարգի որոշակի խնդիր է արձանագրել և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով այսօր առավոտյան արձանագրված խնդրին։ 

«Գնացքը արդեն վերանորոգման է, խնդիրը լուծված է»,-ասաց Ավինյանը։ 

Հիշեցնենք, այսօր առավոտյան Երևանի մետրոյի կայարաններում լարված իրավիճակ է ստեղծվել. երկար ժամանակ գնացքները չեն շարժվել։ Խնդիրն առաջացել էր «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր