«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

13 նոյ 2025 14:17

Աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք, վնասվել են կայանված «Neta»-ն, «Kia»-ն ու «Mercedes»-ը

Աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք, վնասվել են կայանված «Neta»-ն, «Kia»-ն ու «Mercedes»-ըԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ: 
 
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր