Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվել
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
