«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

03 դեկ 2025 09:25

Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ «Հրապարակ»

Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն:

Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել` եթե իշխանության գաք, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։ Ռ. Քոչարյանը նաեւ ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 03 12․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր