Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է          Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով       Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում    

08 դեկ 2025 12:00

Արքեպիսկոպոս Աջապահյանի և եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Յոթ Վերք եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի

Արքեպիսկոպոս Աջապահյանի և եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Յոթ Վերք եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվիԴեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի:

Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը:

Շիրակի թեմ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր