KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար          Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցվել է վարույթ    

18 դեկ 2025 09:22

ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ «Հրապարակ»

ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել: Պատգամավորներին չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ: Որպես կանոն, տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում՝ խորհրդարանում, աշխատակիցները, պատգամավորները, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են ստանում, եւ պատգամավորների դեպքում` դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ, դրան գումարած 500 հազար դրամ պատգամավորական գումարները: Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է` դժվար է ասել: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահը աշխատակազմին պարգեւատրելու կարգադրություն էր ստորագրել:

Մենք ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ կարգադրությամբ են պատգամավորները 3 միլիոնից ավելի գումար ստացել, նա մեր հարցին պատասխանելու համար առաջարկեց գրավոր հարցում ներկայացնել։ Խորհրդարանում 107 պատգամավոր կա, այսինքն` 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան 800 հազար դոլար է կազմում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 18. 12․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր