Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

18 դեկ 2025 14:18

Ադրբեջանցիները քանդում էին պայթյունից տուժած վիրավnր հայերի բինտերը համոզվելու, որ այլ անձինք չեն տեղափոխվում

Ադրբեջանցիները քանդում էին պայթյունից տուժած վիրավnր հայերի բինտերը համոզվելու, որ այլ անձինք չեն տեղափոխվումՄինչև ռազմական գործողություններ սկսելը, այդ թվում՝ բլոկադայի ժամանակ, տեղյակ եք, որ որոշ բեռներ տեղափոխվում էին ռուսական ուղղաթիռներով և ցանկացած ուղղաթիռ, որն Արցախից տեղափոխվում էր Հայաստան կամ Հայաստանից՝ Արցախ,  մանրակրկիտ զննման է ենթարկվել ադրբեջանական կողմից, այդ թվում, բացառություն չէր սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերին և վիրավորներին տեղափոխման պրոցեսը։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում՝ քանդում էին մարդկանց երեսի բինտերը՝ համոզվելու, որ այլ մարդիկ չեն տեղափոխվելու»,- նշեց Շահրամանյանը՝ արձանագրելով, որ հնարավոր չէր, որ ուղղաթիռով կարողանային դուրս գալ Արցախի ռազմական և քաղաքական գործիչները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր