Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

27 դեկ 2025 09:54

Սրբազանին անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»

Սրբազանին անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ վիրահատել են։ Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիշեցնենք, որ նրան մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստում էին վիրահատության:

Ավելի վաղ հնարավոր չի եղել վիրահատությունն անել, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտել է նման միջամտությանը, սկզբում շաքարն են կարգավորել։ Իսկ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան:

Մեր տեղեկություններով, Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցեն ուղիղ եթերում։ Մի խումբ մարդիկ էլ պատրաստվում են ԲԿ-ի մոտ գնալ եւ գոնե դրսից շնորհավորել սրբազանի ծննդյան օրը: Անշուշտ, նրան կայցելեն նաեւ պատգամավորներ, փաստաբաններ, հարազատներ: Լուրեր կան, որ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը եւս այցելի սրբազանին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 27․ 12․ 25 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր