Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը          «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է       Բшխվել են «Tesla»-ն և «BMW»-ն, վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել    

04 փետ 2026 11:36

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափըԻրանի իշխանությունները պահանջել են փոխել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ փետրվարի 6-ին նախատեսված բանակցությունների վայրը և ձևաչափը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների:

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Իրանը ցանկանում է հանդիպումը Ստամբուլից տեղափոխել Օման:

Բացի այդ, Իրանի իշխանությունները պահանջում են, որ բանակցությունները տեղի ունենան երկկողմ ձևաչափով՝ առանց արաբական և մուսուլմանական երկրների դիտորդների մասնակցության: Դա պայմանավորված է նրանով, որ Թեհրանը ցանկանում է բանակցությունները սահմանափակել միջուկային համաձայնագրով:

Axios-ը, հղում անելով աղբյուրներին, երեկ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կհանդիպեն փետրվարի 6-ին՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը:

Պորտալի զրուցակիցներից մեկը նշել է, որ ծրագրերը կարող են փոխվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր