Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է          Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն       Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ    

04 փետ 2026 12:44

Թրամփի վարչակազմը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ

Թրամփի վարչակազմը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետՎաշինգտոնի վարչակազմը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Իրանի ներկայացուցիչների հետ։

Բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան փետրվարի 6-ին, X-ում հայտնել է ամերիկյան Axios առցանց պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։ 

Այս տեղեկատվության համաձայն՝ «Թրամփի վարչակազմը, իրանական կողմի խնդրանքով, համաձայնել է բանակցությունները տեղափոխել Թուրքիայից»։ Լրագրողը հավելել է, որ «խորհրդատվությունները դեռևս շարունակվում են այն մասին, թե արդյո՞ք արաբական և մուսուլմանական պետությունները կմասնակցեն Օմանի բանակցություններին»։

Պորտալը նախկինում հայտնել էր, որ Իրանը մտադիր է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափը երկկողմանիի և տեղափոխել բանակցությունների վայրը Ստամբուլից Օման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր