Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 4-ին    

16 փետ 2026 21:19

Փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումը

Փետրվարի 17-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարումըՎաղը՝ փետրվարի 17-ին տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը:

Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:

Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:

Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56:26-ին, 16:12:04-ին կհասնի առավելագույն փուլին և կավարտվի 18:27:42-ին, սակայն այս խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի։

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ, որի դեպքում ականատես են լինում լրիվ խավարման, կամ դրա միայն մի մասը (մասնակի խավարում):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր