Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում          Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար    

25 մար 2026 17:11

Երևանի դպրոցներից մեկում անչափահասը hայhnյել է վարչատնտեսական մասի համակարգողին, hարվածել պահակին

Երևանի դպրոցներից մեկում անչափահասը hայhnյել է վարչատնտեսական մասի համակարգողին, hարվածել պահակինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի  վարչատնտեսական մասի համակարգողն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր