Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

26 մար 2026 09:20

ՔՊ-ում խոր կասկածներ ունեն․ «Հրապարակ»

ՔՊ-ում խոր կասկածներ ունեն․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն պատգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել՝ ԿԸՀ դիմելու համար։

Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքեւ գտնվողներից շատերը կամուկացի մեջ են՝ դիմե՞լ, թե՞ չդիմել։ Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել պատգամավորական մանդատի, ուստի մտածում են՝ արժե՞ ընդգրկվել ցուցակում։

Ընդ որում, խոսքը գործող որոշ պատգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր