Տեսանյութ․Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմենները ներդրում անելով օգնելու են ծայրահեղ աղքատներին          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան       Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է    

27 մար 2026 10:23

Հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքումՄարտի 27-ին, ժամը 01։01-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է 01։54-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (150 քմ), խոհանոցը, միջանցքը՝ գույքով, և առաստաղի փայտե կառուցատարրերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր