Սպանվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին          Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը անցել է առցանց ուսուցման       Շղթայական և nղբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին    

30 մար 2026 11:52

Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը անցել է առցանց ուսուցման

Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի Ամերիկյան համալսարանը անցել է առցանց ուսուցմանԽնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Այս մասին ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր