18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ          Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց       Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի    

01 ապր 2026 14:32

Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց

Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոցԴավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: 

Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը այսօր 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր