Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից          Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան       Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները    

02 ապր 2026 12:36

Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան

Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկանԱրևմտյան երկրները  «մասնագիտականորեն գայթակղում են» Երևանին, և պետք է խոստովանենք, որ դա մինչ այժմ աշխատում է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ի տարբերություն արևմտյանների, որոնք կոչ են անում Հայաստանին կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները: Անկախ նրանից, թե նրանք կհաջողեն, թե ոչ, իրենք կհամոզվեն։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք մասնագիտականորեն գայթակղվում», - նշել է Օվերչուկը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,– հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով, իսկ դրանք փաստում են, որ նախ խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացրել են երկաթուղային կոնցեսիայի հարցը»,-նշել է Օվերչուկը:

Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր