ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ hարվածել է ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ու իսրայելական ձեռնարկություններին
ԻՀՊԿ-ն հայտարարել է Աբու Դաբիում ամերիկյան United States Steel կորպորացիայի ձեռնարկության, Բահրեյնում ԱՄՆ-ի ալյումինի գործարանի և իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրական հզորությունների վրա իրականացված հարձակման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, սա պատասխան գործողություն է՝ ուղղված Իրանի պողպատաձուլական գործարանների ռմբակոծություններին։
«Մենք զգուշացրել էինք, որ իրանական արդյունաբերության վրա կրկնակի հարձակման դեպքում կոչնչացնենք սիոնիստական ռեժիմի արդյունաբերությունը և տարածաշրջանում ամերիկյան ձեռնարկությունները։ Սակայն թշնամին, որը պարտությունների դառնությունից կորցրել է հաշվարկելու ունակությունը, անտեսեց զգուշացումները և հարվածեց մեր մետաղագործական արդյունաբերությանը»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
