Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքից բխող կարգավորումների շրջանակում          Տեսանյութ․Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմենները ներդրում անելով օգնելու են ծայրահեղ աղքատներին       ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան    

13 մայիս 2026 17:43

Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքից բխող կարգավորումների շրջանակում

Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքից բխող կարգավորումների շրջանակումԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:

Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր