Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 նոյ 2016 17:10

Տղերքի «կայֆերը» պակասում են, հիմա «կայֆ» ստանալու նոր ճանապարհ են գտել. Տեսանյութեր

Նոյեմբերի 16-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը և «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Անդրադարձան «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին, որը քննարկվում է Ազգային Ժողովում: 

«Թերացանք մի հարցում՝ պահանջը շրջանառության մեջ դրվեց առանց հասարակությանն իրազեկելու: Նախօրոք պետք էր ներկայացնել օրինագիծը:Մարդիկ առանց փաստարկների և հիմնավորումների սկսեցին մեկնաբանել օրինագիծը՝  Իհարկե, մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ուր են ուղղվելու իրենց գումարները: Դեռևս օրենքը կվերամշակվի, և այն խավերը, որոնք խոցելի են չեն մասնակցի այս գործընթացին: Նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այս ամենը չի անդրադառնալու, նրանց փոխարեն գումարը կգանձվի կամ գործատուից, կամ երկրի բյուջեից»,- ասաց Կարինե Աճեմյանը: Ըստ Կարինե Աճեմյանի՝ ազգ-բանակ գաղափարն իրագործելու ճանապարհին կարևոր է, որ ոչ թե պետությունը պահանջի գանձել այդ գումարը, այլ մարդիկ հասկանան, թե բանակի համար ինչ մեծ գործ են անում. «Կարծում եմ օրինագծի հետ ծանոթանալուց հետո բոլոր կասկածները կփարատվեն, քանի որ թափանցիկությունն այս գործընթացում լրիվ ապահովվում է»:

«Ներկայիս սոցիալական վիճակում ժողովրդից 1000 դրամ պահանջելը մեղմ ասած անբարոյական մոտեցում է»,- նկատեց Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ կառավարությունը շատ լավ գիտի, որ վստահություն չունի հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով էլ սահմանում է վճարման պարտադիր համակարգը. «Եթե ես կամավոր վճարեմ ինչ-որ հիմնադրամի, դա իմ գործն է, իսկ երբ օրենքով սահմանվում է յուրաքանչյուրից պարտադիր գանձում և փոխանցում արտաբյուջետային հիմնադրամին, դա դառնում է ժողովրդի վերահսկողությունից դուրս հիմնադրամ, որին ուղղված գումարներն անհայտ է, թե ովքեր են կառավարելու», - ասաց նա: Նրա համոզմամբ` վերոնշյալ նախագիծը դատապարտվելու է հասարակության կողմից, իսկ ՀՀԿ-ի որոշ անդամների արձագանքները վկայում են այն մասին, որ ժողովուրդ-երկիր-բանակ արժեքները երկրորդ պլանում են. «Տղերքի «կայֆերը» պակասում են, հիմա «կայֆ» ստանալու նոր ճանապարհ են գտել հիմնադրամի միջոցով»:

Նա ենթադրում է, որ որոշումը կայացվել է իշխող կուսակցության կողմից, պարզապես ցուցանակն է փոխվել, քանի որ սա հակապետական գործողություն է, իսկ ժողովուրդը մեծ հույսեր է կապում ներկայիս կառավարության հետ. «Սա հարվածում և վարկաբեկում է թե կառավարությանը, թե նորանշանակ նախարարին, իսկ վերջիններս իրենց  քայլերով ժողովրդի մեջ մեծ հույս են արթնացրել, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- ասում է Սոս Գիմիշյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե ԱՃեմյանն էլ հակադարձեց. «Օրինագիծն իշխանությունների նախաձեռնությունն է: «Յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու, թե իր գումարն ուր է ուղղորդվում: Չի կարելի հիմնադրամը դիտարկել որպես միայն փող աշխատելու միջոց: Պաշտպանության նախարարության համար առաջնային խնդիր է և՛ կարիքների գնահատականը, և՛ թիրախների ընտրությունը, իսկ այս գործընթացում արդարամտություն ապահովելու համար շատ կարևոր է առաջնահերթությունների հստակեցումը»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր