Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

22 մար 2017 19:30

Ինչպես Կարեն Կարապետյանն անպատասխան թողեց Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ հարցերը.Տեսանյութ

Մարտի 22-ին Արտաշատում Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաք-հանդիպման ժամանակ՝ Կարեն Կարապետյանը հաշվետու է եղել ընտրողներին՝ իր կես տարվա աշխատանքի վերաբերյալ.«Գործընկերներս փորձում էին ինձ համոզել, ապացուցել, որ այն շատ ամբիցիոզ է, եւ հետո մենք ստիպված կլինենք բացատրել, թե ինչու դա չի արվել։ Սակայն ծրագրված ամեն ինչն արված է», - հայտարարել է Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի ելույթից հետո միջոցառման քարոզչական մասն ավարտվեց եւ շարունակվեց համերգը: Լրագրողները փորձեցին Կարեն Կարապետյանից մեկնաբանություն ստանալ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման մասին: Կարեն Կարապետյանը ոտքով անցնելով մոտ 50 մետր ճանապարհ այդպես էլ չպատասխանեց Սամվել Բաբայանի վերաբերյալ հնչեցված հարցերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր