Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

02 հուն 2017 19:00

Կենդանակերպի նշանների թույլ և ուժեղ կողմերը

 

Աստղագուշակի տարերքների յուրաքանչյուրի մեջ կարելի է առանձնացնել մեկ ամենահզոր նշանը, որո՞նք են ամենաուժեղ նշանները, և ինչպե՞ս է իրենց ուժը դրսևորվում կյանքում։

Օդի տարերք 

1․Ջրհոս 21.01-19.02

Օդի տարերքի ցուցակում ամենաուժեղ նշանն է Ջրհոսը։ Չնայած որոշակի երազկոտությանն ու վեհ իդեալների հասնելու ձգտումներին, սա այն նշանն է, որը բազմաթիվ դժվարություններ է ունենում կյանքում, սակայն երբեք չի հուսահատվում։ Ջրհոսները կարող են շատ արագորեն հարմարվել կյանքի ցանկացած փոփոխություններին, ինչն էլ իրենց ավելի ուժեղ է դարձնում։

2․Կշեռք 24.09-23.10

Երկրորդ տեղում է Կշեռքը։ Կշեռքն այդքան էլ թույլ չէ, սակայն այս մարդիկ գործն ավարտին չհասցնելու և իրենց էներգիան շռայլելու վատ սովորություն ունեն։ Նրանց մոտ շատ արագ է հանգչում ոգևորությունն ու ցանկությունը, իսկ դրա հետ միասին նաև նպատակը։

3․Երկվորյակներ 21.05-21.06

Այս տարերքի նշաններից ամենաթույլն են Երկվորյակները։ Չեն կարողանում կենտրոնանալ մեկ գործի վրա, իրենց հաճախ չի բավականացնում կողմնակի աջակցությունը։ Երբ բախվում են դժվարություններին, խուճապի են մատնվում և աջակցություն խնդրում ուրիշներից։

Կրակի տարերք 

1․Աղեղնավոր 23.11-21.12

Այս տարերքի ամենահզոր ներկայացուցիչն է Աղեղնավորը։ Այս մարդիկ երբեք չեն վհատվում և աշխատում են պահպանել մարդկայնությունը ցանկացած պարագայում։ Կարողանում են վերահսկել իրենց զգացմունքները, չեն ենթարկվում սադրանքների և միշտ ունեն իրենց կարծիքը։
2․Առյուծ 23.07-23.08

Առյուծը երկրորդ տեղում է։ Առաջին հայացքից այս նշանի ներկայացուցիչները հզոր և կամային են թվում։ Սակայն նրանք մեծ հաշվով կախված են արտաքիր հանգամանքներից և շրջապատի կարծիքից։ Առյուծները միշտ աջակցության և գովասանքի կարիքն ունեն։ Եթե դա չլինի, իրենք շատ արագ կհուսահատվեն։

3․Խոյ 21.03-20.04

Կրակի տարերքի ամենաթույլ նշանն է։ Չնայած, որ այս նշանի ներկայացուցիչները բավականին ակտիվ են և գործունյա, Խոյերը չեն կարող վերահսկել իրենց զգացմունքները և շատ են կախված իրենց հոգում կատարվող ամեն ինչից։ Երբեմն նրանք անխոհեմ քայլեր են անում, ինչը հանգեցնում է դժվարին իրավիճակների։ 


Երկրի տարերք 

1․Այծեղջյուր 22.12-20.01

Երկրի տարերքի ամենաուժեղ նշանն է համարվում Այծեղջյուրը։ Նա համառ է, հետևողական և վճռական։ Նրան բարդ է վիրավորել, և նույնիսկ եթե ամեն բան վատ է, նա միևնույն է կհասնի իր նպատակին։

2․Կույս 24.08-23.09

Կույսերը երկրորդ տեղում են։ Հաճախ ուժեղ մարդու տպավորություն են թողնում, սակայն երբեմն ունակ չեն աշխարհն ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա, և պարզապես սկսում են ընթանալ հոսանքին համաձայն։ 

3․Ցուլ 21.04-20.05

Ցուլն ամենաթույլ նշանն է Երկրի տարերքի նշաններից։ Այս մարդիկ չեն սիրում փոփոխությունները։ Իրենց ամբողջ կյանքն նրանք ուզում են ապրել հանգիստ և երջանիկ, սակայն եթե իրենց պլանները ձախողվում են, Ցուլերը անպաշտպան են դառնում։


Ջրի տարերք

1․ Ձկներ 20.02-20.03

Ձկները Ջրի տարերքի ամենաուժեղ նշանն են։ Բացի այդ, նրանք ուժեղ են ոչ միայն իրենց տարերքի նշաններից, այլ նաև կենդանակերպի մյուս նշաններից։ Սա կարող է մի փոքր տարօրինակ թվալ, քանի որ Ձկների մոտ հաճախ ի սպառ բացակայում է կապը արտաքին աշխարհի հետ, սակայն հենց սա է իրենց ուժը։ Ձկները կարող են երկար ժամանակ դիմանալ, սպասել, հուսալ, և այս ուժը օգնում է իրենց մինջև վերջ պայքարել։

2․ Կարիճ 24.10 - 22.11

Կարիճն այդքան ուժեղ չէ, որքան Ձկները։ Կարիճի թուլությունն այնն է, որ նա երկար ժամանակ կարող է իր մեջ զգացմունքներ կուտակել, և դա ներսից քայքայում է Կարիճին՝ ավելի ու ավելի թուլացնելով։

3․Խեցգետին 22.06-22.07

Խեցգետինը այս տարերքի ամենազգայուն նշանն է։ Այս մարդիկ շատ զգայուն են և խոցելի։ Նրանց անընդհատ բարոյական աջակցություն և օգնություն է հարկավոր։ Եթե իրենց կողքին ոչ ոք չլինի, Խեցգետինը կընկալի դա որպես նշան այն բանի մասին, որ ոչինչ փոխել չես կարող, և ընկճախտն ապահովված է։

Ակնհայտ է, որ թույլ նշանի իշխանության ընթացքում ծնվելը ամենևին անհաջողության և բարդությունների նշան չէ։ Իսկ ուժեղ նշանի հովանավորությունը չի նշանակում, որ մարդը կարող է հասնել ամեն բանի առանց որևիցե ջանքերի։ Կարևոր է հիշել, որ ուժը միայն ծնվելուց չի տրվում մարդուն: Այն կարելի է ձեռք բերել կյանքի ընթացքում՝ դժվարությունները հաղթահարելու շնորհիվ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր