22:23 - Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել         21:49 - Օրվա խորհուրդ.Մարտի 30      21:30 - Կարեն Կարապետյանը՝ Ալագյազում իրեն դիմավորած քրեական հեղինակության եւ Ծառուկյանի 15 միլիարդի մասին (տեսանյութ)    

02 հուն 2017 15:21

Հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետ

Ամանորի նշանակության, առանձնահատկությունների և հոգեբանական գործոնների շուրջ զրուցեցինք Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Յուրաքանչյուր առիթի, տոնի հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է: Ի՞նչ հոգեբանական առանձնահատկություն ունի Ամանորը:
-Ամանորը ամենսիրված ու ամենասպասված  տոնն է, որն անշուշտ ունի իր  առանձնահատկությունները: Ամանորն ասոցիացվում է նորի սպասումի, հրաշքի, նաև մանկության տարիների տպավորությունների և հիշողությունների հետ: Ինչպես ցանկացած տոն, Ամանորը ևս նշանակալի դեր ունի ընտանեկան մթնոլորտի համար, նպաստում է համատեղ գործունեությանը, միասնականության զգացումին:
-Հոգեբանական տեսանկյունից Ամանորի կարևոր բաղադրիչները, նախապայմանները որո՞նք են: Ինչպե՞ս անել, որ տոնը դրական լիցքեր հաղորդի  և ոչ թե դառնա պարտականություն:
-Կարևոր նախապայման է այն, որ տոնը կազմակերպել այնպես, ինչպես ինքներդ եք պատկերացնում կամ ուզում: Անհատական մոտեցում ապահովել` տոնից լիարժեք բավարարվածություն ստանալու համար: Այս դեպքում դրական լիցքերն անպակաս կլինեն: 
-Հաճախ Ամանորը գեղեցիկ տոնից վերածվում է նախատոնական և հետտոնական սթրեսների, ինչես խուսափել այս ամենից:
-Ամանորը պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ փորձում ենք ամփոփել նախորդ տարին և դիմավորել նորը: Տարեվերջին, ցանկալի է, վերհիշել տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, հաջողությունները, և պլանավորել հաջորդ տարին: Նախատոնական փուլում անհրաժեշտ է պլանավորել նաև ժամանակը՝ սթրեսներից խուսափելու համար: Հաճախ չարդարացված սպասելիքներն են նպաստում հետտոնական սթրեսին, հետևաբար  անհրաժեշտ է սպասելիքները համապատասխանեցնել  հնարավորություններին, իրականությանը, հետտոնական սթրեսից զերծ մնալու համար: 
-Շատ է ասվում, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ողջ տարին: Արդյոք պե՞տք է հավատալ այս եզրույթին:
-Մեր կյանքը մեր համոզմունքների արտացոլումն է: Հնարավորինս դրական պետք է մտածել, կարողանալ լիարժեք ուրախանալ և լինել լավատես: 
-Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, փոքրիկներն այս տոնին ի՞նչն են ամենից շատ ցանկանում:
-Ճիշտ է Ամանորը սպասված տոն է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար, այնուամենայնիվ չպետք է մոռանալ որ տոնի հոգեբանությունը սերմանվում է մանկության տարիներին: Պետք է ձգտել շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, փոխանցել տոնի արժեքները, դրական հուզական մթնոլորտում երեխային մասնակից դարձնել նաև տոնի կազմակերպչական աշխատանքներին: 
-Արդյոք պե՞տք է հավատալ Ձմեռ Պապին, և հրաշքների:
-Կարծում եմ, անկախ տարիքից, մարդիկ մեծամասամբ հավատում են հրաշքների: Իսկ Ձմեռ պապը ևս ասոցացվում է հրաշքի հետ: Հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան:
Ձեր ամանորյա մաղթանքը:
-Թույլ տվեք Ձեզ, վայելել Ամանորն իր առանձնահատկություններով, միշտ հիշեք, որ տոները նախատեսված են ուրախանալու, ընտանեկան ջերմ մթնոլորտն ամրապնդելու, միասնականության և երջանկության զգացում ունենալու համար: Առավելագույնս ձգտեք  դրական հույզերով  հագեցած Ամանորի:  
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր