Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

03 մայիս 2017 23:00

Եկեղեցին ծառայում է որպես պետքարան

Եկեղեցին ծառայում է որպես պետքարան
Զբոսաշրջության՝ որպես Հայաստանի համար լուրջ ներուժ ներկայացող ոլորտի զարգացման տեսլականը հիմնվում է, երկրի պատմամշակութային հարուստ ժառանգության, յուրահատուկ սովորույթների ու ավանդույթների, զբոսաշրջային արդյունքի ժամանակակից բազմաձևությամբ աշխարհին ներկայանալու հնարավորությունների վրա: Զբոսաշրջության ոլորտում, կառավարության հասցեական քաղաքականությունն, առաջին հերթին ներառում է ինստիտուցիոնալ կարգավորման կատարելագործումն ու ոլորտի առաջընթացի համար խիստ կարևոր ենթակառուցվածքների զարգացումը:
Հրապարակային կոչերին զուգահեռ տեսական փոփոխությունները գնում են երկրորդ պլան: 

Տուրիզմի զարգացման  միտումների հետքերով, Hayacq.com-ը, շրջագայում է Հայաստանի մարզերով ու մատնանշում այն բացերը,  որոնք մշակույթի նախարարությունը ծածկում է տեսանելի աչքից: 
Կոտայքում շրջագայության քարտեզը գծելիս նախընտրեցինք  սկսել ոչ թե Գառնի-Գեղարդ շրջագայությունից, այլ ներթափանցեցինք պատմության խորքերն ու հասանք Արամուս:  Տեղանքի մասին տեղեկությունները շատ չեն:   Արամուս գյուղը գտնվում է Կոտայք գավառի Էլառ (այժմ Աբովյան) շրջանի հարավ-արևելյան մասում: Հիմնված է տափարակ հովտում: Պատմամշակութային կոթողներից հիշատակման արժանի է  Ծիրանավոր Ս. Նշան եկեղեցին:  Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ Դավիթ առաջին Արամոյնեցու ժամանակ կառուցված վանք է և եղել է Էջմիածնի կաթողիկոսարանի կալվածք:
Առաջին հայացքից ճարտարապետական ավերակը հիացրեց մեզ: Ամայի տարածքում գտնվող եկեղեցին բացեց իր դռները, սակայն պատկերը սարսափել է. ավերակն այսօր ծառայում է որպես կարիքները հոգալու վայր: Այն պարագայում, որ մեր քաղաքական այրերն Երևանը դարձրել են հոգևոր կենտրոն, ամեն քայլի  նոր եկեղեցին են կառուցում` մոռանալով վերկանգնել կամ պահպանել հինը:
Hayacq.com-ը հաջորդիվ կներկայացնի շարք՝ Հայաստանի տարածքում գտնվող անտեսված և ավերակների վերածված պատմամշակութային ժառանգության տարբեր կոթողների, արժեքների վերաբերյալ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր