«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 մայիս 2017 14:10

Գիտնականները պարզել են, որ մարդու արյան խմբի և սրտանոթային հիվանդությունների միջև որոշակի կապ կա

Գիտնականները պարզել են, որ մարդու արյան խմբի և սրտանոթային հիվանդությունների միջև որոշակի կապ կաՀոլանդացի գիտնականները պարզել են, որ սրտամկանի կաթվածի և սրտի հետ կապված այլ խնդիրների առաջացման վտանգն անմիջականորեն կախված է մարդու արյան խմբից: Այս մասին հաղորդում է Gogetnews.info կայքը:

Գիտնականները վերլուծել են 1,5 միլիոն մարդու տվյալները և պարզել, որ սրտանոթային ախտաբանությունները որոշակիորեն փոխկապակցված են արյան խմբի հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել վտանգված են II, III և IV խմբի արյուն ունեցողները, մինչդեռ I խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ շատ ավելի հազվադեպ են հանդիպում խնդիրներ՝ կապված սրտանոթային համակարգի հետ: Ընդ որում՝ գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչով է պայմանավորված այս կապը: Հետազոտության հեղինակի խոսքով՝ հնարավոր է, որ սա պայմանավորված է II, III և IV խմբի արյան պլազմայում թրոմբների առաջացմանը նպաստող յուրահատուկ սպիտակուցի բարձր խտությամբ: 

Ենթադրվում է, որ այնպիսի գործոնը, ինչպիսին արյան խումբն է, կարող է սրտանոթային հիվանդությունների առումով լինել նույնքան սկզբունքային, որքան տարիքը, սեռը, խոլեստերինի մակարդակը և զարկերակային ճնշումը:

Հատկանշական է, որ արյան խմբի ու անոթային ախտաբանությունների միջև կապը ցույց են տվել նաև ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունները: Մասնավորապես՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ չորրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ շատ ավելի բարձր է դեմենցիայի՝ թուլամտության առաջացման հավանականությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր