ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

13 մայիս 2017 16:20

10 հոբբի, որոնք թույլ չեն տա ուղեղին «ժանգոտել»

Մեդիտացիա

Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, արյան ճնշումը, ամրապնդում է իմունային համակարգը եւ լավացնում կենտրոնանալու ունակությունը: Ընդամենը տասը րոպեով լիարժեք թուլանալու դեպքում հրաշալի տրամադրություն եք ունենում եւ լավացնում ուղեղի աշխատանքը:

Այգեգործություն

Այգեգործությունը զարմանալիորեն օգտակար հոբբի է ուղեղի համար: Միրգ եւ բանջարեղեն աճեցնելը նվազեցնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը, դրական լիցքեր է հաղորդում, ձեռքբերումների համար հպարտության զգացողություն է առաջացնում: Բացի այդ, այգեգործությամբ զբաղվելիս ֆիզիկական աշխատանք եք կատարում եւ մաքուր օդին ժամանակ ենք անցկացնում: 

Կերակուր պատրաստել

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք տանն են կերակուր պատրաստում, ընդհանուր առմամբ, ավելի առողջ կենսակերպ են վարում: Բացի այդ, նրանք առավելագույնս առողջ մթերքներ ընտրելու եւ պատրաստելու ընթացքը վայելելու հնարավորություն են ունենում:

Ընթերցանություն

Ընթերցանությունը սովորեցնում է կենտրոնանալ, ընդլայնում է բառապաշարը, զարգացնում երեւակայությունը, վերլուծելու ունակությունը եւ ուղեղն ավելի ակտիվ է դարձնում: Բացի այդ, ընթերցանությունը սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցն է. այն 69%-ով նվազեցնում է սթրեսի մակարդակը: Քնելուց առաջ կարդալը նաեւ օգնում է խորը եւ առողջ քուն ունենալ:

Երաժշտական գործիքով նվագել

Նվագելը նպաստում է մտավոր ունակությունների զարգացմանը, բարելավում կոորդինացիան: Երաժշտական գործիք նվագելը նաեւ բարձրացնում է ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների IQ-ի մակարդակը:

Շախմատ

Շախմատը, անկասկած, լավագույն հոբբիներից է ուղեղի համար. խաղալիս զարգանում են ուղեղի երկու կիսագնդերն էլ, լավանում է հիշողությունը եւ ռազմավարական մտածողությունը:

Պարեր

Պարը ոչ միայն հրաշալի ֆիզիկական մարզանք է, այլեւ նվազեցնում է սթրեսն ու բարձրացնում սերոտոնինի մակարդակը: Պարը նաեւ նպաստում է ավելի խելացի դառնալուն, քանի որ շարժումները հիշելու եւ վերարտադրելու համար Դուք ուղեղի տարբեր հատվածներն եք օգտագործում:

Թիմային մարզաձեւեր

Խաղալով թիմում՝ դուք բազմաթիվ առավելություններ եք ստանում. շարժունակություն, նոր ընկերներ, շփում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շփման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուղեղի եւ ընդհանուր առողջական վիճակի վրա: Այդ պատճառով բասկետբոլը, ֆուտբոլը, վոլեյբոլը ժամանակն օգտավետ անցկացնելու հրաշալի միջոց կդառնան:

Մարտարվեստ

Բացի ակնհայտ առավելությունից՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակությունից, մարտարվեստը հրաշալի զարգացնում է ուղեղը՝ բարձրացնելով կենտրոնանալու, հավասարակշռությունը պահպանելու ունակությունը, ինչպես նաեւ օգնում է հասնել մտքի եւ մարմնի միասնության:

Հյուսելը

Մասնագետները պնդում են, որ հյուսելը տագնապի, անհանգստության, դեպրեսիայի եւ քրոնիկական ցավերի դեմ պայքարի հրաշալի միջով է: Ձեռքով աշխատելու առավելությունները կարելի է համեմատել մեդիտացիայի արդյունքի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր