Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

15 մայիս 2017 15:33

6 տնային միջոց չափից շատ քրտնարտադրությունից և այդ խնդրի հետևանքով առաջացած տհաճ հոտից ազատվելու համար

6 տնային միջոց չափից շատ քրտնարտադրությունից և այդ խնդրի հետևանքով առաջացած տհաճ հոտից ազատվելու համարՔրտնարտադրությունը պրոցես է, որի օգնությամբ օրգանիզմից  դուրս են գալիս  նրանում կուտակված հեղուկը, տոքսիներն ու այլ նյութեր: Մարդու մարմնի վրա առկա են ավելի քան 2 միլիոն քրտնագեղձ, որոնք արտազատում են քրտինք: Հատկապես այդ գեղձերը շատ են թևատակերում, դեմքի, ներբանների վրա ու ափերի մեջ: Շնորհիվ արտազատվող հեղուկի, աղի,  միզանյութի ու ամինոթթուների, մարմինը նվազեցնում է իր ջերմությունն ու պաշտպանվում է գերտաքացումից: Սակայն, երբ քրտինքը արտազատվում է չափից շատ, դա ևս դառնում է խնդիր, որը ազդում է մարդու կյանքի ընթացքի վրա:

Չափից շատ ակտիվ քրտնարտադրությունը բժշկության մեջ անվանում են հիպերհիդրոզ, որի առաջացման պատճառները կարող են դառնալ նյարդային համակարգի ու վահանագեղձի հետ կապված խնդիրները, ինչպես նաև արյան մեջ շաքարի ցածր մակարդակը:
Սակայն, ինչպես նշում է  econet.ru-ն, գոյություն ունեն բավականին լավ  բնական միջոցներ, որոնք կարող են օգնել կառավարել այդ խնդիրն ու  ազատվել այդ խնդրի հետևանքով առաջացած  տհաճ հոտից: 

1. Եղեսպակ( Шалфей)

Շնորհիվ նրանում առկա մագնեզիումի ու վիտամին В-ի մեծ քանակության, եղեսպակը օգնում է կառավարել քրտնագեղձերի ակտիվությունը: 

Ինչպե՞ս այն կիրառել

Լավ կլինի պատրաստեք թուրմ, որի համար հարկավոր է 5 գդալ չորացրած եղեսպակ ու 2 լիտր  տաք ջուր և  օրկան 2-3 անգամ  խմեք 2-ական բաժակ այդ թուրմից:

2. Խնձորի քացախ, ուրց(чабрец)  ու  խնկունի (розмарин)

Այն բնական դեզոդորանտ է, քանի որ օգնում է  արգելակել չափից շատ քրտնարտադրությունը՝ առանց մաշկի թթվալկալային բալանսը խախտելու:

Շատ լավ ընտրություն է համարվում խնձորի քացախով, ուրցով ու խնկունով  պատրաստված դեզոդորանտը, քանի որ այն արդյունավետ կառավարում է քրտնագեղձերի ակտիվությունը:

Բաղադրիչները՝

1 գդալ ուրց (10 գրամ)
1 գդալ խնկունի (10 գրամ)
1 բաժակ ջուր (250 մլ) 
Ինչպե՞ս այն պատրաստել
1 բաժակ ջրի մեջ լցրեք 1 գդալ ուրց ու 1 գդալ խնկունի ու եռացրեք այդ խառնուրդը 15 րոպե: Երբ այն սառչի, քամեք այն ու խառնեք կես բաժակ քացախի հետ:
Բամբակով այդ խառնուրդը քսեք առատ քրտնարտադրության հատվածում:
3.Ձիաձեթի (хвощь) թուրմ

Այս եփուկը  օգնում է  ազատվել հեղուկի պահպանման խնդրից, սակայն այն նաև առատ քրտնարտադրության թուլացման բավականին լավ միջոց է:

Ինչպե՞ս այն կիրառելՊատրաստեք ձիաձեթի թուրմ, որի համար հարկավոր է վերցնել 1 գդալ չորացրած բույսից ու այն լցնել  1 բաժակ տաք ջրի մեջ, որից հետո նրա մեջ ավելացնել մի քանի կաթիլ քացախ:

Լվացեք առատ քրտնարտադրության գոտիներն ու նրանց վրա բամբակով քսեք այդ  թուրմից:

4. Հունական ընկույզի տերևները

Շնորհիվ իր տտպող ու հակասեպտիկ հատկությունների, նրանք կարող են կարգավորել ու կանխել առատ քրտնարտադրությունը: 

Այս միջոցը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր առատ քրտնարտադրություն ունեն թևատակերում:

Ինչպե՞ս այն կիրառել

Չորացրած տերևները 5 րոպեով դրեք շոգեխաշվեն  եռման ջրի մեջ(2 գդալ տերև ու կես լիտր ջուր), որից հետո այդ եփուկը քամեք:

Թողեք այն մի քանի րոպե սառչի, որից հետո այն բամբակի օգնությամբ քսեք առատ քրտնարտադրության հատվածներում:

5. Թեյի ծառի յուղ

Այս եթերայուղը օժտված է հզոր հակասեպտիկ ու հակավիրուսային հատկություններով, այն իդելական է  բակտերիաների հետևանքով առաջացած ինֆեկցիաների ու հիվանդությունների  կանխման համար: 

Եթե առատ քրտնարտադրությունը ուղեկցվում է տհաճ հոտով, կարող եք օգտագործել այս միջոցը:

Ինչպե՞ս այն կիրառել

Մի քանի կաթիլ  յուղից քսեք թևատակերին  կամ առատ քրտնարտադրությամբ աչքի ընկնող այլ հատվածներին:

6. Կերակրի սոդա ու կիտրոն

Սա բնական դեզոդորանտ է, որը աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով: 

Նախ այն օգնում է կրճատել չափից առատ քրտնարտադրությունն այնպիսի հատվածներում, ինչպիսիք են թևատակերը: 

Այն նաև չեզոքացնում է տհաճ հոտն ու գործում է որպես մաշկի բնական  սպիտակեցնող միջոց:

Բաղադրիչները՝

1 գդալ սոդա (10 գրամ)

կես հատ կիտոնի հյութ

Ինչպե՞ս այն կիրառել

Ներկայացված բաղադրիչներից պատրաստեք խառնուրդ ու ցնցուղ ընդունելու ժամանակ քսեք այն թևատակերին:

Թեթև մերսող շարժումներով կատարեք շերտազատում, որից հետո մաքրեք այն: Օգտագործեք այն ամեն օր ու արդյունքը ձեզ միանշանակ կգոհացնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր