Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

23 մայիս 2017 13:19

Վրաստանի եղբայր Ադրբեջանը Թբիլիսին նույնպես համարում է ադրբեջանական քաղաք

Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին» ։ Այնուհետև ներկայացվում է, որ իբր Թբիլիսին Ադրբեջանի հրաշալի քաղաքներից մեկն է եղել։ Ադրբեջանական մառազմը հասել է այն աստիճանի, որ տպագրվել է մի մենագրություն, որտեղ ողջ Առաջավոր Ասիան ներկայացված է որպես ադրբեջանական տարածքներ։ Այն, որ ադրբեջանցի «պատմաբանները» Հայաստանը համարում են ադրբեջանական տարածք՝ նորություն չէ։ Բայց որ Վրաստանի եղբայր Ադրբեջանը Թբիլիսին նույնպես համարում է ադրբեջանական քաղաք՝ սա արդեն այլ երգ է։ Ադրբեջանում սա համարում են հայրենասիրություն, վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է։ Միթե՞ հանուն տնտեսական հարաբերությունների․․․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր