Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

29 մայիս 2017 17:53

Թիրախային հարձակում է տեղի ունեցել Հայաստանի բանկային համակարգի վրա. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Կասպերսկի Լաբորատորիայի՝ Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը խոսեց WannaCry և այլ գլոբալ կիբեռգրոհների հետևանքների և դրանց հայտնաբերման և կանխարգելման լուծումների մասին:
Արմեն Կարապետյանն, անդրադառնալով վերջին օրերին ամբողջ աշխարհում մեծ խնդիրներ առաջացրած WannaCry վիրուսին` նշեց, որ աշխարհում 450 հազար համակարգիչ է վարակվել. «Վարակվել են պետական հիմնարկների, բանկային համակարգի, «Տելեկոմ» ոլորտի և անհատների համակարգիչներ: Այդ օրերին ՀՀ ամեն 20 համակարգիչ վարակված է եղել այս կամ այն վիրուսով։ Այս պահին ժամանակավոր հրադադար է։ Ի դեպ, Վրաստանում վիճակը շատ ավելի լավ է, քան ՀՀ-ում: ՀՀ-ն աշխարհի թոփ 40-յակի ցանկում է տարատեսակ վիրուսներով վարակվածության առումով։»:
Բանախոսի մեկնաբանմամբ` WannaCry վիրուսը տարածվում է Windows թարմացումների արդյունքում։ Հենց այդ խոցելիությունն են օգտագործել հաքերները։ Վիրուսի արդյունքում ինֆորմացիան անհասկանալի է դառնում, այնուհետև հաքերները սկզբում 300, ապա 600 դոլար էին պահանջում` ապակոդավորման համար, սակայն գումարը ստանալով` երաշխիք չկար, որ կապակոդավորեն համակարգիչը։ 
Արմեն Կարապետյանը նշեց, որ մեկ ամիս առաջ թիրախային հարձակում է տեղի ունեցել Հայաստանի բանկային համակարգի վրա, որի հանգույցը, «Կասպերսկի Լաբորատորիայի» մասնագետները համապատասխան ծրագրի միջոցով գտել էին՝ հակառակ դեպքում հնարավոր էր լուրջ հետեւանքներ լինեին. «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում բանկային համակարգի անվտանգությունն ինչպիսին է: Ես գտնում եմ, որ Կենտրոնական բանկը պետք է վերանայի իր մոտեցումները կիբերանվտանգության պահանջների նկատմամբ»: 
Ըստ Արմեն Կարապետյանի` վիրուսների տարածման պատճառը անփույթ վերաբերմունքն է վիրտուալ աշխարհում` սկսած ֆեյսբուքից. «Ցանկացած համակարգչային ծրագիր պետք է ունենա լիցենզիա, ծրագրերը պետք է թարմացվեն, համակարգչի մեջ պարտադիր պետք է անտիվիրուս ունենալ, որ ժամանակ առ ժամանակ համակարգիչը ստուգվի։ Օնլայն բանկային համակարգից օգտվելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ այս պարագայում էլ վարակվելու վտանգը մեծ է, գաղտնաբառերից են հիմնական խնդիրներն առաջանում։ Դրանք պետք է տարբեր մեյլերի, էջերի համար տարբեր լինեն, որպեսզի հաքերները մեյլերն ու էջերը միաժամանակ չկարողանան ջարդեն։ Գաղտնաբառերը պետք է բարդ լինեն, պետք է ալգորիթմ օգտագործել` ասենք, գաղտնաբառի վեջին երեք նիշը ձեր մտքում պահեք, Մեյլով եկող կից ֆայլերը պետք չէ բացել։ Դա էլ է վիրուսի առիթ։ Մինչդեռ մարդիկ դաժան համառությամբ բացում են, ու ամեն ինչ անում են, որ վարակվեն: Կարեւոր փաստաթղթերը բացի համակարգչից, լրացուցիչ բազաներում պահել, օրինակ՝ կրիչների վրա»,- ասաց նա։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր