Թուրքերից բացի, կան բազմաթիվ խորհրդականներ, որոնք հուշում են Ադրբեջանին պատերազմ սկսել. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց տարածաշրջանում իրավիճակի, մարտահրավերների և Արցախյան հիմնահարցի շուրջ:
Ըստ Գագիկ Հարությունյանի, Ադրբեջանը մտածում է, որ կարելի է պատերազմ
սկսել, բայց ռազմական բալանսն այսօր կարող է շատ վատ հետևանքներ բերել Ադրբեջանին.
«Ադրբեջանում թուրքերից բացի, կան բազմաթիվ խորհրդականներ, որոնք երբեմն հուշում են՝
պատերազմ սկսել: Սակայն ներկայումս դա իրատեսական չէ,- ասաց Գագիկ
Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ այնուամենայնիվ
պետք է դրան պատրաստ լինել:
Գագիկ Հարությունյանը նաև նշեց, որ Ադրբեջանը հստակ ռազմավարություն է իրականացնում` ձգտելով Հայաստանին «հյուծել» հոգեբանական և տնտեսական տեսանկյունից. «Մենք պետք է մշտապես հաշվի առնենք հնարավոր սցենարները, հետևանքները և պատճառները: Այո, Ադրբեջանը ռեսուրսներ ունի, բայց մենք պետք է փորձենք ադրբեջանական նավթին հակազդել մեր մարդկային պոտենցիալի որակի բարձրացմամբ: Մենք պետք է զարգանանք ոչ միայն բարձր, այլ նաև քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց նա:
Քաղաքագետը հավելեց, որ ռուս-թուրքական բարեկամությունը ինչ-որ տեղ կարող է Հայաստանին ձեռնտու լինել։ Չնայած, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անկանխատեսելի է և, որ ամեն ինչ կարելի է սպասել նրանից։