Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 օգոս 2017 16:37

Գինին շատ ավելի ապաքաղաքական խմիչք է, քաղաքական վայրիվերումները չեն ազդում գինու վրա. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը խոսեց խաղողագործության և գինեգործության վիճակի ու խնդիրների մասին, ամփոփեց 2017թ-ի առաջին կիսամյակը, անդրադարձավ միջազգային շուկայում հայկական գինու զբաղեցրած դիրքին: 
«Պաշտոնական տվյալներով Հայաստանում ունենք գինու արտադրության ծավալների 30 տոկոս աճ, կոնյակի՝ 61 տոկոս, իսկ օղու 31 տոկոս նվազում: Օղու ներմուծումը նվազել է 4 տոկոսով, 30 տոկոսով էլ պակասել են արտադրության ծավալները: Իրականում, կոնյակի արտադրության ծավալը կարող էր աճել 15-20 տոկոսով»,- ասաց Ավագ Հարությունյանը:
Ավագ Հարությունյանը, օղու ծավալների նվազումը կապում է, ոչ թե ալկոհոլային այս խմիչքից հրաժարվելու, այլ` արտագաղթի, բնակչության թվաքանակի նվազման հետ: «Նվազում է աշխատող ձեռքը, նվազում են խմող մարդիկ»,-նկատեց նա:
Ըստ նրա, հայկական խմիչքները հիմնականում արտահանվում են Ռուսաստան. «Հայկական խմիչքների շուկան հիմնականում Ռուսաստանն է: ՌԴ-ն որոշում էր կայացրել 2025 թվականին անցնել իր արտադրած օղու ու կոնյակի վաճառքին: Իսկ պատժամիջոցները հիմա ստիպում են Ռուսաստանին, որ այս ծրագիրն ավելի արագ իրականացնի: ՌԴ-ն վերջերս նաև ներմուծվող կոնյակների ծագման ստուգում արեց: Սակայն սա ֆորմալ էր, քանի որ ստուգումների իրական նպատակը շուկայում ՌԴ կոնյակի դիրքի ամրապնդումն էր: Իսկ սա նշանակում է, որ ավելի խիստ կլինի հայկական կոնյակի ու գինու նկատմամբ պահանջը»,- նկատեց  Ավագ Հարությունյանը: 
 
Համեմատական անցկացնելով վրացական գինիների հետ Ավագ Հարությունյանը ասաց, որ ռուսական շուկայում հայկական գինիները չեն կարող գրավել վրացականի տեղը, վրացական գինին անկախ իրավիճակից, ունի իր տեղը ռուսական շուկայում, ինչը «նոստալժիկ» երևույթ է և ամենակարևորը, երբ ՌԴ-ն արգելեց վրացական ապրանքների ներմուծումը՝ վրացիները որպեսզի մտնեն Եվրոպական շուկաներ, շատ բան փոխեցին, իրեց գինու որոկը բարձրացնելու համար. «Գինին շատ ավելի ապաքաղաքական խմիչք է, դրա համար քաղաքական վայրիվերումները չեն ազդում գինու վրա: 15 տարի առաջ գինու արտահանումը դեպի Ռուսաստան 92 տոկոս էր, այս տարիներին դարձել է 81 տոկոս»,-ինչո՞ւ է պակասել արտահանումը՝ Ավագ Հարությունյանը կարծում է, որ դրա հաշվին մեծացել են այլ երկրներ արտահանման ծավալները. «Դեպի Եվրոպա գինու արտահանման ծավալներն ավելացել են 1 տոկոսով, 1-2 տոկոս էլ ԱՄՆ արտահանումն է ավելացել, դեպի ԱՊՀ երկրներ` 2-3 տոկոսով: Ալկոհոլի արտահանման մեջ ներդրումները 20 միլիարդից իջել է 10 միլիարդի»: 
 
Իսկ խաղողի բերքի ցուցանիշների մասին Ավագ Հարությունյանը նշեց, որ 100 հազար տոննայից երբեք չի անցնում հայկական խաղողի բերքը. «Ռեալ բերքը կլինի 75 հազար տոննայի չափով՝ հանած սեղանի սորտերը: Այս տարի 15-20 տոկոսով պակասել է։ 10 հազար տոննան ռիսկային դաշտում է՝ կապված գնորդի հետ: Կառավարության կողմից, եթե սահմանվի 140 դրամ, ապա շատ ճիշտ գին կլինի։ Եթե ոչ, ապա 127 դրամը կլինի առավելագույն, իսկ 90 դրամը` ամենացածր գինը»,-ասաց Ավագ Հարությունյանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր