Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

02 սեպ 2017 13:07

Ինչպես նիհարել 5 կգ 1 շաբաթում

 Ինչպես նիհարել  5 կգ 1 շաբաթում
Որպեսզի նիհարեք, ընդհանրապես պարտադիր չէ, որ ծաղրեք Ձեր օրգանիզմին:
Ընդհակառակը, պետք է նրան վերաբերվեք սիրով, հոգատարությամբ կերակրեք սնունդով և կատարյալ վիճակում պահեք մարսողության օրգանները: Հիմա Դուք կիմանաք, թե ինչպես կարելի է արագ քաշ գցել՝ առանց տանջանքների:
Ստիպված չեք լինելու քաղցած մնալ: Մեթոդիկայի իմաստը, որը ներկայացնում է takprosto-ն, ամբողջ օրգանիզմի մաքրման և մարսողության գործընթացի բարելավման մեջ է: Արդյունքի հասնել կօգնի աղաջուրը:
Աղիների մաքրումն աղաջրով
Նիհարելու համար անհրաժեշտ է պարբերաբար աղաջուր խմել: Բայց ոչ սովորական աղով, այլ՝ ծովային:
Աղն ունի թուլացնող հատկություն, ինչն ամբողջությամբ մաքրում է աղիները, որը և շատ կարևոր է նիհարելու համար: Աղաջուրը խթանում է նաև մարսողական գործընթացները: Արդեն մի քանի օր հետո Դուք կնկատեք ազդեցությունը. որովայնը կփոքրանա:
Արագ նիհարելու 4 կանոնները
1. Մաքրում աղաջրով
Պատրաստեք աղի լուծույթ՝ 1 թ/գ ծովային աղը լուծելով 1 լ ջրի մեջ: Նախաճաշելուց 30 րոպե առաջ պետք է խմել 200 մլ աղաջուր: Եվս 200 մլ աղաջուր պետք է խմել նախաճաշելուց 2.5 ժամ հետո:
1 բաժակ աղաջրի կանոնը պետք է աշխատի ամեն անգամ սնունդ ընդունելու ժամանակ: Դա նշանակում է, որ ճաշելուց 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո պետք է խմել 200 մլ աղաջուր:
2. Դատարկ կալորիաների չեղարկում
Սնունդ ընդունելիս ոչինչ խմել չի կարելի՝ ոչ ջուր, ոչ թեյ, ոչ սուրճ: Եթե դուք հանկարծ կցանկանաք 1 գավաթ բուրավետ սուրճ, ապա դա դիտարկեք՝ որպես առանձին սնունդ, և այդ 1 գավաթ սուրճից 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո խմեք 200 մլ առաջուր: Այս ռեժիմի շնորհիվ Դուք ակամա կսկսեք շատ ավելի քիչ ուտել: Շնորհիվ խմած աղաջրի՝ Դուք կսովորեք տարբերել քաղցը ծարավից: Շատ հաճախ մենք ուտում ենք, երբ ցանկանում ենք խմել:
3. Որակյալ կերակուրի ոչ մեծ չափաբաժին
Եթե խմեք աղաջուրը, պահպանելով բոլոր կանոնները, ապա շատ ավելի քիչ կուտեք, և դա կստացվի ինքնըստինքյան: Բայց կարևոր է ոչ միայն կերակուրի քանակը, այլ նաև որակը:
Ի՞նչ է անհրաժեշտ ուտել մաքսիմալ արդյունավետության համար: Վարսակի և հնդկաձավարի շիլա, պինդ տեսակի ալյուրից պատրաստված մակարոն, ձու, միրգ, բանջարեղեն, ընկույզ, ընդեղեն: Միս՝ որքան հնարավոր է քիչ: Առաջին օրերին ընդհանրապես կարելի է խուսափել: Կաթնամթերքից կարելի է օգտագործել միայն կաթնաշոռ: Կարելի է ուտել չրեղեն և ձուկ:
4. Հրաժարվել վնասակար կերակուրներից
Աղաջուրը կօգնի հրաժարվել վնասակար կերակուրից: Ալկոհոլը, քաղցր գազավորված ըմպելիքը, կեֆիրը, կաթը և կվասն արգելված կերակուրներ են: Մնացած ամեն ինչ կարելի է, բայց քիչ քանակներով:
Աղաջուրը շատ արդյունավետ է, բայց որոշ դեպքերում պետք է զգույշ լինել: Այս մեթոդիկան չի կարելի կիրառել հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ աղի օգտագործումը կարող է խթանել ճնշման կտրուկ աճը: Հակացուցված է նաև գաստրիտ և խոց ունեցող մարդկանց համար:
Երկու շաբաթ անց դուք կազատվեք ավելորդ ամեն ինչից: Արդյունքը կլինի 1 շաբաթ անց: Բայց ավելի լավ կլինի պահել 2 շաբաթ, որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ մաքրվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր