«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2017 15:53

Նևրոտիկ մակարդակի հիվանդութունները մեծ մասամբ ուղեկցվում են մարմնական գանգատներով, կեղծ տպավորություն ստեղծելով, որ գործ ունենք ֆիզիկական հիվանդության հետ

Նևրոտիկ մակարդակի հիվանդութունները մեծ մասամբ ուղեկցվում են մարմնական գանգատներով, կեղծ տպավորություն ստեղծելով, որ գործ ունենք ֆիզիկական հիվանդության հետՀայացք մամուլի ակումբում ԲԳԴ, պրոֆեսոր, Սթրես կենտրոնի ղեկավար, հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության անդամ Սամվել Սուքիասյանը հոկտեմբերի 10-ի՝ հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով խոսեց ազգային հոգեբանության հարցերի, տարածված հոգեկան հիվանդությունների և դրանց պատճառների մասին:
«Այս օրը՝  հոգեկան առողջության միջազգային օրը, այն եզակի օրերից է, որ կամա թե ակամա, ուշադրություն է դարձվում հոգեկան առողջության խնդիրներին, բայց ավելի լավ կլիներ, որ ողջ տարվա ընթացքում այդ խնդիրները ուշադրության կենտրոնում լինեին: Եվ այս ամենի համար քաղաքական կամք է անհրաժեշտ ոլորտը ներկայացնողների կողմից»,- նկատեց Սամվել Սուքիասյանը:
Անդրադառնալով հոգեկան խանգարումների պատճառներին մասնագետը նշեց, որ դրանք բազմագործոնային են. «Հոգեկան խանգարումների սկսվելու, ձևավորվելու, զարգանալու  պատճառները, թե մարդու կենսաբանական, թե սոցիալական արմատների մեջ են: Այսինքն, ինչ ժառանգականություն ստացավ անձը ինչ պայմաններում դաստիրակվեց, կրթվեց և ինչ պայմաններում է շարունակում ապրել: Կարևորը նրա կյանքի իրադարձությունների շարանն է և համապատասխան իր բնավորությամբ այդ իրադարձությունների գնահատումն է»:
Սամվել Սուքիասյանը նշեց նաև, որ շատ այլ հիվանդությունների՝ շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, աղիստամոքսային հիվանդություններով մարդկանց քանակը ավելացել է, իսկ այդ հիվանդությունները աշխարհում դասվում են փսիխոսոմատիկ հիվանդությունների դասին, այսինքն հիվանդություններ որոնց ծագման գերագույն պատճառներից  մեկը  հոգեկան ապրումներն են, ավելի պարզ՝ սթրեսները: 
Խոսելով ամենալուրջ հոգեկան հիվանդությունների մասին մասնագետը ասաց. «Եթե խոսքը գնում է ծանրության մասին, ապա ամենալուրջ խանգարումները շիզոֆրենիաներն են, փսիխոզներն են, օրգանական և աֆեկտիվ փսիխոզներն են, որոնք կարևոր են իրենց կլինիկայի ծանրությամբ և առաջացած հետևանքների տեսանկյունից: Այս հիվանդության՝ շիզոֆրենիայի միջինացված ցուցանիշը մեկ տոկոս է: Ինչ վերաբերվում է տարածվածության տեսակետից կարևորը՝ սահմանային հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ են, այսինքն նևրոզներն ու սթրեսներն են, որոնք էլի համաշխարհային ցուցանիշներով բնակչության 80-85 տոկոսը ունենում է նևրոտիկ մակարդակի առնվազն մեկ գանգատ ամեն օր: Նևրոտիկ մակարդակի այդ հիվանդութունները ճնշող մեծամասնությամբ ուղեկցվում են մարմնական գանգատներով  և կեղծ տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ֆիզիկական հիվանդության հետ»,-նշեց Սամվել Սուքիասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր