Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

05 դեկ 2017 18:30

Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան

 Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից: 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե որն է եղել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը նույն հարցի հետ կապված ասել էր. «Պաշտոնից ազատումը լինում է հրամանագրով, որ այդ մասին հրամանագիր լինի, կհրապարակվի, կտեսնեք»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր