Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

21 դեկ 2017 17:50

«Մենք ձեր ձեռքից կվերցնենք այդ խաղալիքը». ՀՀԿ-ականը՝ ԵԼՔ-ին.Տեսանյութ

«Մենք ձեր ձեռքից կվերցնենք այդ խաղալիքը». ՀՀԿ-ականը՝ ԵԼՔ-ին.ՏեսանյութՆիկոլ Փաշինյանն իրենց այսօրվա՝ բազմաթիվ ընդմիջումներից օգտվելու իրավունքի իրացման քայլը մեկնաբանեց այսպես. «Մենք այս քայլով ցույց տվեցինք, որ ժողովրդի և պետության շահերի ոտնահարման որևէ դեպք ԵԼՔ-ի կողմից անարձագանք չի մնալու»։
ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց վերցրած ընդմիջումը բացարձակապես կապ չուներ ԵԼՔ-ի հետ. «Մոռացեք, որ սա ձեզ հետ որևէ կապ ունի»։ Մինչ այդ ԵԼՔ-ից Արամ Սարգսյանը հասցրել էր շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին՝ իրենց միանալու համար։ 
ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը տեղի ունեցածը ոչ դրական բառերով գնահատելու ցանկություն ունի. «Հնարավորությունը որպես խաղալիք և ի չարս օգտագործեցին, մենք ձեր ձեռքից կվերցնենք այդ խաղալիքը, որովհետեւ այն արդեն ձեզ է վնաս տալիս»։
ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը կասկած ունի, որ աստղերն են ազդել ԵԼՔ-ի վրա, որովհետեւ այսօր գիշերահավասարի օրն է. «Մեր որոշ գործընկերներ իրենց իրավունքից օգտվելիս երբեմն տարօրինակ վիճակում են հայտնվում»։
Մյուս ՀՀԿ-ականը՝ Սեդրակ Սարոյանը, համերաշխության կոչ է անում՝ նախ բարձրախոսի մեջ «ալո» ասելով. «Եկեք չկռվենք, դեմներս Նոր տարիա, Նիկոլ ջան, ապրես, շուտվանից իրար էսքան չէինք տեսել, մեկա մեր խոսքն անցավ, ընդդիմությունն իրա գործն արեց, մեծամասնությունը՝ իր։ Բերեք էթանք ուրախ Նոր տարի անենք, ում ձեռն ինչ կա՝ բաժանի ժողովրդին, կարտոլով Նոր տարի չենք անելու, ով ինչ կարա, թող անի իր ընտրատարածքում, իրար ջանջիգյար ասենք ու լավ առիթով բաժանվենք իրարից»։
Ավարտվեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր