Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր       Հոկտեմբերի 14-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

13 փետ 2018 15:30

Կոնֆուցիոսի 8 դաս, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը

Կոնֆուցիոսի 8 դաս, որոնք կարող են փոխել Ձեր կյանքըԿոնֆուցիոսը համարվում է մարդկության կյանքը փոխած ամենաազդեցիկ իմաստուններից մեկը։ Նրա փիլիսոփայությունը զգալի ազդեցություն է ունեցել մարդկանց աշխարհայացքի վրա և այն մինչ այսօր նույնքան արդիական է, որքան նրա մահվան պահին՝ մ.թ.ա. 479 թվականին։ Իսկ մենք մեր կյանքում թեկուզ մենք անգամ լսել ենք «ոսկե օրենքի» մասին՝ «Մի վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ վարվեին քեզ հետ»։
Ներկայացնում ենք Կոնֆուցիոսի ևս 8 մարգարտյա իմաստություններ, որոնք տանում են դեպի հանգստություն և երջանկություն։

1. Ամեն լավը հեշտ ու հանգիստ չի տրվում
Հեշտ է ատել և շատ դժվար է սիրել։ Լավ բաները, ի տարբերություն վատերի՝ տրվում են դժվարությամբ։

Բացասական էմոցիաները, որպես օրենք, շատ ավելի հարմար են մեզ համար, որովհետև մեր ուղեղը այնպես է կազմված, որպեսզի սպասենք վատագույնին և պատրաստ լինենք դրան։ Չնայած մենք պետք է կարողանանք ձգտել նրան, որպեսզի փոխենք մեր աշխարհընկալումը և գիտակցաբար կենտրոնանանք բարու վրա։ Սկզբից դա որոշակի ջանքեր կպահանջի, բայց վերջին հաշվով կվերածվի կայուն սովորության։

2. Ընկերների ընտրությունը շատ կարևոր է
Երբեք ընկերություն մի արեք մի մարդու հետ, ով ավելի լավը չէ Ձեզանից։
 
Ձեզ շրջապատող մարդիկ՝ ազդում են Ձեր կյանքի վրա և ձևավորում այն։ Մեր շփման շրջանակը շատ մեծ նշանակություն ունի մեր իսկ բարեկեցության համար։ Այդ պատճառով համոզվեք նրանում, որ Ձեր շուրջը միայն լավագույն մարդիկ են։
 
3. Շարունակեք շարժվել առաջ՝ նույնիսկ ամենադժվար ժամանակներում
Կարևոր չէ որքան դանդաղ եք դուք գնում, կարևորը՝ կանգ չառնեք։
 
Եթե դուք համառաբար շարժվում եք դեպի Ձեր նպատակը, մի օր դուք կհասնեք նրան։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար կամ որքան խոչընդոտ կհանդիպեք։ Եթե միայն կանգ չառնեք, ապա անպայման կհասնեք նպատակակետին։
 
4. Մի կենտրոնացեք անցյալի վրա
Անարդարությունը Ձեր հանդեպ՝ էական չէ, հատկապես եթե դուք չհիշեք այդ մասին։
 
Եթե Դուք չափազանց շատ ժամանակ եք տրամադրում վատ բաներին, որ տեղի են ունեցել Ձեզ հետ անցյալում՝ Ձեզ մոտ պրոբլեմներ կառաջանան ներկայիս գնահատման առումով։ Մեզ բոլորիս էլ երբևէ նեղացրել են, ստորացրել, փորձել են ոտնատակ տակ և ցեխոտել։ Դրա փոխարեն փորձեք կենտրոնանալ դրականի վրա և այն բանի վրա, թե ինչը Ձեզ կօգնի լուսավոր ապագա կառուցել։ Նպատակ դրեք և որոշեք քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ պլանի իրագործման համար։
 
5. Տվեք ամենը կամ ոչինչ
Ինչ էլ որ անեք՝ արեք դա ի սրտե։
 
Ինչ էլ որ որոշեք անել, պետք է կատարվի առավելագույնս արդյունավետ։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ասպեկտներին՝ հարաբերություններ, աշխատանք, հոբբի, այդ ամենը շատ կարևոր են։ Կանգ մի առեք կես ճանապարհին և մի հանձնվեք։
 
6. Կառավարեք Ձեր բնավորությունը
Երբ առաջ է գալիս բարկությունը՝ մտածեք հետևանքների մասին։
 
Մյուս անգամ, երբ կբարկանաք ինչ-որ բանի վրա՝ մտածեք այս արտահայտության մասին։ Մարդիկ, երբ բարկացած են, հաճախ անում կամ ասում են ավելորդ բաներ, ինչը ավելի է բարդացնում իրավիճակը։ Եթե դուք մտածեք Ձեր գործողությունների հետևանքի մասին, դուք կգտնեք էմոցիաները հաղթահարելու լավագույն տարբերակը։
 
7. Փոփոխություններ մտցրեք
Երբ ձեզ ակնհայտ է դառնում, որ նպատակները կարող են անիրագործելի լինել, մի փոխեք նպատակները, այլ փոխեք գործողությունները։
 
Ժամանակ առ ժամանակ խելացի է կողք քայլ կատարել և դիտել ընդհանուր պատկերը, համոզվելու համար, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում և գտնվում եք նպատակին հասնելու ճանապարհին։ Եթե դուք առաջընթաց չեք տեսնում, դուք պետք է փոխեք մոտեցումը։
 
8. Ամեն մարդ կարող է Ձեզ ինչ-որ բան սովորեցնել
Ամեն մարդ կարող է Ձեզ ուսուցիչ լինել։ Ընտրեք նրա մեջ լավ ասպեկտները, որպեսզի օրինակ վերցնեք և վատ ասպեկտները, որպեսզի փոխեք դրանք ձեր մեջ։
 
Կյանքի փորձը մեզ տալիս է արժեքավոր դասեր, այդ թվում շրջապատող մարդկանց միջոցով։ Դա գործում է նաև հակառակ ուղղությամբ՝ դուք երբեք չեք իմանա, թե երբ Ձեր հմտությունները կարող են օգնել այլ մարդու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր