Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 փետ 2018 18:05

Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել

Բորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է«Վրացական երկաթուղի» կազմակերպության աշխատակիցը:

Միջադեպի պատճառով տուժածներ չկան:

Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկական խնդիրը մեկուսացված է եղել և պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:
«Գնացքը նորից շարունակում է ուղևորներին տեղափոխել: Համապատասխան հանձնաժողովը կպարզի պատահարի մանրամասները»,- հայտել է կազմակերպության ներկայացուցիչը: Նա այլ մանրամասներ չի հայտնել, ներառյալ, թե երբ է եղել դեպքը:

Բորժոմին և Բակուրիանին միացնում է հին երկաթուղին: Կառուցումը սկսվել է 1897 թվականին և դժվար եղանակային պայմանների պատճառով տևել 4 տարի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր