Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է          Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շшնտաժի տրամաբանությամբ       Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ    

23 փետ 2018 10:45

«Ի՞նչ են ուզում՝ գնա՞նք էս երկրից». Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ անունից. ՉԻ

«Ի՞նչ են ուզում՝ գնա՞նք էս երկրից». Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ անունից. ՉԻ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից: Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է:

«Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013 թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել՝ հերիք է ինչքան ոստիկանության ու ԱԱԾ-ի անունից մեզ վախացնեն, ինչ են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն:
 
Ես խոստանում եմ հաջորդ համարում հարցազրույց տալ և հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր